Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ` «ԲԱՐՍԵԼՈՆ»-«ՍԱՆԹՈՍ»

ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ` «ԲԱՐՍԵԼՈՆ»-«ՍԱՆԹՈՍ»
16.12.2011 | 00:00

Դեկտեմբերի 14-15-ին կայացան ֆուտբոլի ակումբային թիմերի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները:
Նորզելանդական «Օքլենդ Սիթիի» ու մեքսիկական «Մոնտերեյի» արգելքը հաղթահարած ճապոնական «Կասիմա Ռեյսոլի» հաջորդ մրցակիցը բրազիլական «Սանթոսն» էր, որը, վերջին տարիների թերևս ոչ այնքան տպավորիչ մրցելույթների ֆոնի վրա, ակնհայտ վերածնունդ է ապրում` փորձելով հետ բերել համաշխարհային ֆուտբոլում ունեցած հեղինակությունը:
Ի հաշիվ Նեյմարի ու Բորգեսի խփած երկու գոլի, բրազիլական ակումբը սկզբունքորեն առաջին իսկ խաղակեսում լուծեց իր առջև դրված խնդիրը, թեպետ երկրորդում, որոշակի ինֆանտիլության պատճառով (դժվար է ասել` դա խաղո՞վ էր պայմանավորված, թե՞ ժամային գոտիների տարբերությամբ), կարող էր և թանկ վճարել: 54-րդ րոպեին ճապոնական ֆուտբոլի ծագող նոր աստղ Սակաին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն բրազիլացիներն ունեցան հերթական բռնկումը, և 63-րդ րոպեին Դանիլոն վերականգնեց երկու գնդակի առավելությունը:
Շնորհիվ ճապոնացի ֆուտբոլիստների աշխատասիրության ու համառ կամքի, հանդիպումը բավականին դիտարժան էր, թեպետ ակնհայտ էր խաղամակարդակների տարբերությունը: Անկախ ամեն ինչից, «Կասիմա Ռեյսոլը» ցույց տվեց, որ մեծ հեռանկարի թիմ է: Չմոռանանք, որ նրա միջին տարիքը քսանչորս է, իսկ ֆուտբոլիստներից շատերի համար այս մրցաշարն առաջին միջազգային հանդիպումների շարքից էր:
Ինչ վերաբերում է «Սանթոսին», այն ունի հզոր հարձակման գիծ և անչափ հետաքրքիր է, թե Նեյմար-Բորգես երկյակն իրեն ինչպես կդրսևորի կարգով շատ ավելի բարձր թիմի հետ մրցակցությունում: Ասենք նաև, որ «Կասիմա Ռեյսոլի» հետ դիմակայությունում առանձին պահերով պարզապես փայլեց Նեյմարը, ում, պատահական չէ, որ Պելեն համարում է իր իրավահաջորդը, թեպետ անհայտ է, թե նա ինչպես է վերաբերվում երիտասարդ բրազիլացու նոր մականվանը` Նեյմարադոնա:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում մրցեցին իտալական «Բարսելոնն» ու Կատարի «Ալ-Սադը», որը մեկ քառորդում 3:2 հաշվով հաղթել էր մեքսիկական «Մոնտերեյին»:
Ինչպես և սպասվում էր, «Ալ-Սադը» չկարողացավ դիմադրել կատալոնյան ակումբին, որի համար խաղը մարզումային բնույթի էր: Այնուամենայնիվ, պիտի արժանին մատուցել ֆուտբոլային կանոնները գրողներին, ովքեր ժամանակին խորիմաստոեն նկատել են ընդմիջման ժամանակ կիսադաշտերը փոխելու անհրաժեշտությունը: «Բարսելոնը» հաղթեց 4:0 հաշվով, ու արդեն այս կիրակի ֆուտբոլասերները Մեսի-Նեյմար դիմակայության ականատեսը դառնալու հնարավորությունը կունենան:
Ապրենք մեծ ֆուտբոլի ակնկալիքով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ